«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում
03.11.2018 | 13:42

Օրերս մամուլում նյութեր են հրապարակվել, համաձայն որոնց արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել այս կապակցությամբ՝ հայտնելով, որ եթե ԱԺ ընտրությունների արդյունքները չվիճարկվեն, ապա հաջորդ ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, ոչ թե 31-ին։


«Ինչպես գիտենք Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակվել են սույն թվականի դեկտեմբերի 9-ին (կիրակի): Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:


Եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով (ձևավորվում է մեծամասնություն), բացակայում են Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր այն առիթները, որոնք հիմք են հանդիսանալու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հետաձգելուն, ապա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, քանի որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին:


Ընտրության օր՝ դեկտեմբերի 9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտեմբերի 16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկտեմբերի 17, երկրորդ երկուշաբթին՝ դեկտեմբերի24): Հիշեցնում եմ, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ»,- գրել է Բաբայանը:

Դիտվել է՝ 2674

Մեկնաբանություններ